ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԵՐԿՐՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՆՈՒՄ ԵՆ ԲԱԼԹԻԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԻՆ

PanARMENIAN.Net - Վիլնյուսում դեկտեմբերի 16-ին սկսվել է Լիտվայի պաշտպանության նախարարության եւ ՆԱՏՕ-ի տնտեսական հարցերով կոմիտեի կողմից կազմակերպված սեմինար, որի նպատակն Հարավային Կովկասի պետություններին ներկայացնել Բալթիան երկրների ռազմական համագործակցության փորձը: Երկօրյա սեմինարի աշխատանքին, ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, մասնակցում են Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, ԱՄՆ-ի, Բալթյան եւ Հարավային Կովկասի պետությունների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները: Լիտվան կներկայացնի իր կողմից պատրաստած Հարավային Կովկասում կայունություն ստեղծելու նախագիծ եւ գործողությունների ծրագիր, որի հիման վրա կիրականացվի տարածաշրջանի երկրների ռազմական համագործակցության փորձի փոխանցումը:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---