Խումբ է ստեղծվելու Հարավային Կովկասի երկրների զարգացման վրա գլոբալիզացիայի ազդեցությունը հետազոտելու համար 2 հունիսի 2006 - 16:25 AMT PanARMENIAN.Net - «Միջազգային արժութային հիմնադրամը եւ Հարավային Կովկասը 21-րդ դարում» միջազգային կոնֆերանսն սկսել է իր աշխատանքները հունիսի 1-ին Թբիլիսիում` Վրաստանի Ազգային բանկի շենքում: Կոնֆերանսին մասնակցում են Հարավային Կովկասի երկրներում Միջազգային Վալյուտային հիմնադրամի, կառավարական կառույցների, Ադրբեջանի ու Հայաստանի Կենտրոնական բանկերի, ինչպես նաեւ հետազոտական ինստիտուտների ներակայցուցիչներն ու գործարարները:Կոնֆերանսի բացմանը ելկույթ ունենալով` Վրաստանի Ազգային բանկի նախագահ Ռոման Գոցիրիձեն հայտարարել է, որ Հարավային Կովկասի յուրաքանչյուր երկրի տնտեսությունը հաջողությամբ զարգանում է: Այդ պատճառով կարեւոր է հետազոտել տարածաշրջանի յուրաքանչյուր երկրի փորձը, փոխանակել ինֆորմացիան եւ ընդլայնել համագործակցությունը: Կոնֆերանսի ընթացքում ծրագրվում է աշխատանքային խումբ ստեղծել Հարավային Կովկասի երկրների զարգացման վրա գլոբալիզացիայի ազդեցությունը հետազոտելու համար: Խումբը հանձնարականներ կմշակի, որոնք կներկայացվեն տարածաշրջանի կառավարական կառույցներին: Կոնֆերանսի կազմակերպիչներն են հանդիսանում, հայկական, վրացական, ադրբեջանական «Կովկասյան ռեսուրսների ուսումնասիրման ԵՎրասիայի Հիմնադրամի կենտրոնները»` Վրաստանի Ազգային բանկի ու Հարավային Կովկասում ՄՎՀ ներկայացուցչությունների աջակցությամբ, հայտնում է Գռւզիա-Online-ը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |