Սկսվել է Ա-320-ի «սեւ արկղերի» դատական փորձաքննությունը

PanARMENIAN.Net - Սկսվել է Սոչիի մերձակայքում` Սեւ ծովում, կործանված հայկական Ա-320 աեորոբուսի «սեւ արկղերի» դատական փորձաքննությունը: «Գլխավոր դատախազության քննիչները համապատասխան հետազոտությունների համար հանձնել են Ա-320 աերոբուսի` Սեւ ծովի հատակից դուրս հանված, այսպես կոչված «սեւ արկղերը»: Ներկա դրությամբ այդ ինքնագրիչների տվյալների ուսումնասիրությանն են անցել Միջպետական ավիացիոն կոմիտեի փորձագետները, ում հանձնարարված է դատական փորձաքննություն անցկացնել, ու մասնագետները»,- ասվում է ՌԴ գլխավոր դատախազության հաղորդագրության մեջ:



Հաղորդագրության համաձայն, տարվող փորձաքննությունների շրջանակներում շարունակվում է աերոբուսի հայտնաբերված հատվածների ուսումնասիրությունն ու չճանաչված մարմինների մոլեկուլյար-գենետիկական հետազոտությունը: «Տարվում են ավիատեխնիկական ու ընդհանուր դատական փորձաքննություն: Բոլոր անհրաժեշտ փորձաքննություններն ու հետազոտություններն անցկացնելուց հետո, հետաքննությունը կկարողանա պատասխան տալ ավիավթարի պատճառների վերաբերյալ: Ներկայումս, այս քրեական գործի հետաքննության շրջանակներում, տուժած են ճանաչվել ավելի քան 100 մարդ: Ռուսաստանի գլխավոր դատախազության քննիչները աշխատում են հայ գործընկերների հետ անընդհատ կապի մեջ»,- ասվում է հաղորդագրության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:



Հիշեցնենք, որ Արմավիա ընկերության Ա-320 ինքնաթիռը վթարի է ենթարկվել Սոչիի օդանավակայանում բարդ եղանակային պայմաններում վայրէջք կատարելու ժամանակ: Վթարի արդյունքում մահացել են բոլոր ուղեվորները (105 մարդ- Ռուսաստանի 26 քաղաքացի, Ուկրաինայի ու Վրաստանի մեկական քաղաքացի, մյուսները Հայաստանի քաղաքացիներ) եւ Անձնակազմի անդամները (ութ հոգի. երկու օդաչու, ինժեներ ու հինգ բորտուղեկցորդ):
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---