ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՍԵՎԾՈՎՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԻՐ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻՆ

PanARMENIAN.Net - Սեւծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) կազմակերպությունում ՀՀ նախագահության միջոցառումների շրջանակներում Երեւան է ժամանել ՍԾՏՀ Գործարար Խորհրդի գլխավոր քարտուղար Կոստաս Մասմանիդիսը: Այցի ընթացքում նա հանդիպումներ է ունենալու Հայաստանի գործարար շրջանակների, համապատասխան նախարարությունների եւ գերատեսչությունների ներկայացուցիչների հետ` 2003թ. ապրիլին անցկացվող ՍԾՏՀ Գործարար Խորհրդի տնօրինության հերթական նիստի, ինչպես նաեւ նրա հովանու ներքո ոսկերչական ցուցահանդեսի կազմակերպման առնչությամբ: Համաձայն ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայության տեղեկատվության, ՍԾՏՀ Գործարար Խորհուրդը համախմբում է այդ կազմակերպության 11 անդամ երկրների գործարար շրջանակների ներկայացուցիչներին եւ նպաստում վերջիններիս միջեւ սերտ համագործակցական կապերի հաստատմանը` պարբերաբար կազմակերպելով համաժողովներ եւ ցուցահանդեսներ: Այդ նպատակով նախաձեռնվել է նաեւ «Սեւծովյան ներդրումային նախաձեռնություն» ծրագիրը, որի նպատակն է ձեւավորել բարենպաստ գործարար միջավայր ՍԾՏՀ անդամ երկրներում եւ տարածաշրջանը դարձնել առավել գրավիչ օտարերկրյա ներդրումների համար:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---