Հրանտ Դինկը Թուրքիայի գլխավոր դատախազության կողմից անմեղ է ճանաչվել

PanARMENIAN.Net - Թուրքիայի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինկի գործողություններում չկան հանցանշաններ եւ նա պետք է անմեղ ճանաչվի: Գլխավոր դատախազությունը համակարծիք չէ դատարանի վճռին, որով Հրանտ Դինկը վեց ամիս ազատազրկման է դատապարտվել իր հոդվածում թուրքերի ինքնությունը, իբր, վիրավորելու մեղադրանքով: Գլխավոր դատախազությունը նշել է, թե ըստ Թուրքիայի Քրեական օրենսգրքի, ցանկացած քննադատական կարծիք, եթե այն չի պարունակում վիրավորանք, չպետք է պատժվի բանտարկությամբ, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---