ԻՐԱՆԸ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՆ Է ՀԱՆԴԻՍԱՆՈՒՄ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ, ԳՏՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՂԵԿԱՎԱՐԸ

PanARMENIAN.Net - Իրանը Հարավային Կովկասում հանդիսանում է որպես կայունության գործոն, ինչի կարեւորությունը դժվար է գերագնահատել: Այդ մասին հայտարարել է Հայաստանի խորհրդարանի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովի նախագահ Վահան հովհաննիսյանը` Երեւանում գտնվող Իրանի Մեջլիսի իրանա-հայկական բարեկամության պատգամավորական խմբի անդամների հետ հանդիպմանը: Նա ընդգծել է, որ անհրաժեշտ է անել ամեն ինչ, որպեսզի խուսափել տարածաշրջանում նոր բաժանող գծերի առաջացումից: Այդ առումով, հանձնաժողովի ղեկավարը նշել է Հայաստան-Իրան-Ռուսաստան եւ Հայաստան-Իրան-Հունաստան հարաբերությունների ընդլայնման անհրաժեշտությունը: Նկատելով, որ Իրանի հետ բարեկամական հարաբերությունները Հայաստանի արտաքին քաղաքականության գերակայունություներից մեկն է, նա ընդգծել է հայ-իրանական բազմակողմանի համագործակցության զարգացման կարեւորությունը` ինչպես երկկողմ չափաձեւում, այնպես էլ միջազգային կառույցների շրջանակներում: «Եվ այդ հարաբերությունները չպետք է ենթարկվեն երրորդ կողմի ազդեցությանը»,- հայտարարել է Վ. Հովհաննիսյանը:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---