ՀԱՅԱՍՏԱՆԸ, ՈՐՊԵՍ ԱՌԵՎՏՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ, ՉԻ ԽՈՉԸՆԴՈՏԻ ԱՀԿ-ԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆԸ

PanARMENIAN.Net - Հայաստանը, որպես Առեւտրի համաշխարհային կազմակերպության անդամ, անհիմն խոչընդոտներ չի ստեղծի Ադրբեջանի համար ԱՀԿ-ին անդամակցելիս: Այդ մասին հայտարարել է ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը: Նրա խոսքերով` ԱՀԿ քաղաքական մարմին չէ, որի միջոցով կարելի է ճնշում գործադրել այլ երկրների վրա: Միեւնույն ժամանակ, նախարարը հնարավոր է համարել, որ «ադրբեջանական կողմի զեկույցը ստանալիս լրացուցիչ բանակցությունների անհրաժեշտություն կառաջանա»: «Սակայն, այդ ժամանակ խոսքը կգնա միայն այն հարցերի մասին, որոնք նախատեսված են ԱՀԿ նոր անդամների ընդգրկման համար ընթացակարգով»,- ընդգծել է նա:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---