Ուզբեկստանը վերադարձավ ՀԱՊԿ

PanARMENIAN.Net - Ուզբեկստանը չեղյալ է հայտարարել Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության շրջանակներում ակտիվ աշխատանքի մորատորին եւ դարձել է ՀԱՊԿ լիիրավ անդամ: Այդ մասին հայտարարվել է կազմակերպության գագաթնաժողովում, որն ուրբաթ օրը անցել է Մինսկում: Ուզբեկստանի նախագահ Իսլամ Կարիմովն ընդգծել է, որ իր երկիրը երբեք դենոնսացիայի չի ենթարկել ՀԱՊԿ-ին իր մասնակցության մասին պայմանագիրը եւ շնորհակալություն է հայտնել երկրներին, որոնք համաձայնվել են վերականգնել նրա լիիրավ անդամակցությունը կազմակերպությանը: Կարիմովը հիշեցրել է, որ Հավաքական անվտանգության մասին պայմանագիրը ստորագրվել է 1992 թվականի մայիսի 15-ին Տաշքենդում, եւ նշել է, որ Ուզբեկստանը ակտիվորեն մասնակցել է Պայմանագրի նախապատրաստման, ձեւավորման եւ կայացման գործընթացներին: Տաշքենդի ձգտումը վերականագնել իր լիիրավ մասնակցությունը ՀԱՊԿ-ին Կարիմովը բացատրեց նրանով, որ «Ուզբեկստանը, դառնալով ԵվրԱզԷս-ի լիիրավ անդամ, չի կարող կանգ առնել կես ճանապարհին»: Նա հավելել է, որ ըստ էության ԵվրԱզԷս-ն ու ՀԱՊԿ-ն երկու փոխկապակցված կառույցներ են:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, որը մասնակցում էր ՀԱՊԿ Հավաքական անվտանգության Խորհրդի նիստին, իր հերթին, դրական է գնահատել Ուզբեկստանի վերադարձը ՀԱՊԿ: ՀԱՊԿ նիստին մասնակցել են նաեւ Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի եւ Տաջիկստանի նախագահները: Նախագահները քննարկել են կազմակերպության անդամների խաղաղապահ գործունեության մեխանիզմի ձեւակերպումը, ինչպես նաեւ Կենտրոնական Ասիայում Հավաքական անվտանգության զորքերի միավորված խմբավորում ստեղծելու հարցը:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---