Լյուբլյանան պատրաստ է պայմաններ ստեղծել Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպման համար

PanARMENIAN.Net - Սլովենիայի ղեկավարությունն ու ժողովուրդը «հավանություն են տալիս Ադրբեջանի դիրքորոշմանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում»: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում Սլովենիայի Հանրապետության հյուպատոս Բորուտ Մեգուշարը: Դիվանագետը ափսոսանք է հատյնել, որ ԵԱՀԿ-ում Սլովենիայի նախագահության օրոք 2005 թվականին չհաջողվեց դրական արդյունքների հասնել ղարաբաղայն հակամարտության կարգավորման հարցում, նշել է նա: «Ես մշտապես տեղեկացնում եմ Սլովենիայի ղեկավարությանը այդ հակամարտության շուրջ գործընթացի զարգացման վերաբերյալ, պաշտոնական Լյուբլյանան պատրաստ է պայմաններ ստեղծել հակամարտող կողմերի ղեկավարների միջեւ բանակցությունները շարունակելու համար: Հնարավոր է, այն ժամանակ կհաջողվի ինչ-որ որոշում կայացնել այդ հարցի շուրջ, նշել է նա, հաղորդում է «Թրենդը»:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---