Իրանի պատմությունն իրեն վերագրելու Ադրբեջանի փորձերը շատ վտանգավոր են

PanARMENIAN.Net - Իրանի պատմությունն իրեն վերագրելու Ադրբեջանի փորձերը շատ վտանգավոր են: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է Ռուսաստանի Համաշխարհային տնտեսության եւ միջազգային հարաբերությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Վիկտոր Նադեին-Ռաեւսկին: Նրա խոսքերով, նման միտում Ադրբեջանի պաշտոնական պատմագիտության մեջ նկատվեց դեռեւս նախագահ Աբուլֆազ Էլչիբեյի օրոք: «Հենց այն ժամանակ էր, որ նկատվեց հակվածությունը Թուրքիայի հանդեպ: Այն, ինչ այժմ կատարվում է ադրբեջանա-իրնական հարբերություններում, ԱՄՆ քաղաքականությունն է, որն ուղղված է Իրանի հասարակության տրոհմանը եւ, ի վերջո, երկրի փլուզմանը: Բաքուն ակտիվորեն կյանքի է կոչում Վաշինգտոնի քաղաքականությունը, չհասկանալով, հավանաբար, որ «Հյուսիսային եւ Հարավային Ադրբեջանների հիպոթետիկ միավորումը կարող է հանգեցնել Բաքվի իշող վերնախավի վերացմանը»,-ընդգծել է Նադեին-Ռաեւսկին:

Ռուս գիտանականը նկատել է, որ Հարավային Ադրբեջանի բնակչությունը երկու անգամ գերազանցում է բուն Ադրբեջանի բնակչությանը, ինչն անխուսափելիորեն կբերի իրանցի ադրբեջանցիների հաղթանակին երկրի ղեկավարության ընտրություններում, եթե այդպիսիք կայանան: «Չի կարելի մոռանալ նաեւ միջուկային գործոնի մասին, որն ամենավտանգավորն է Վաշինգտոնի եւ Բաքվի խաղում»,-նշել է նա:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---