Եթե Ղարաբաղում խաղաղապահ ուժեր հայտնվեն, նա կարժանանան Կոսովոյի ճակատագրին

PanARMENIAN.Net - Եթե Ղարաբաղում խաղաղապահ ուժեր հայտնվեն, նա կարժանանա Կոսովոյի ճակատագրին: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է Ռուսաստանի Համաշխարհային տնտեսության եւ միջազգային հարաբերությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Վիկտոր Նադեին-Ռաեւսկին: Նրա խոսքերով, իրադարձությունների նման զարգացման դեպքում ԼՂՀ հայ բնակչության ցեղասպանությունը կարող է մի փոքր ձգձգվել ժամանակի առումով, սակայն արդյունքը կլինի նույնը, ինչ Կոսովոյում: «Այժմ Կոսովոյում չկա ոչ մի սերբ, ոչնչացվում են սերբական ճարտարապետական հուշարձանները, տաճարները եւ այս ամենը սկսվեց խաղաղապահների տեղակայումից հետո: Այդ առաջարկը ձեռնատու է ղարաբաղյան հակամարտության միայն մեկ կողմին` Ադրբեջանին, իսկ նախաձեռնողներին, այսինքն ԱՄՆ-ին եւ Եվրամիությանը խաղաղապահները հարկավոր են Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը պաշտպանելու համար: Սակայն կարգավորման այսպես կոչված բոլոր կողմերի, Հայաստանից բացի, նպատակն է` դուրս մղել Ռուսաստանին տարածաշրջանից»,-նշել է Նադեին-Ռաեւսկին:



Միեւնույն ժամանակ նա ընդգծել է, որ միջազգային իրավունքը փոխադարձ զիջումների եւ պարիտետի պահպանման համակարգ է: «Եթե խոսում են ադրբեջանցի փախստականներին մշատական բնակության վայրերը վերադարձնելու մասին, ապա ինչու են այդ իրավունքից զրկում հայ փախստականներին Բաքվից, Կիրովաբադից եւ Ադրբեջանի այլ քաղաքաներից: Սակայն կարեւորն այն է, որ խաղաղապահների տեղակայմանը իրենց համաձայնությունը պետք է տան հակամարտության բոլոր կողմերը, ինչն անհնար է»,-ասել է ռուս գիտանականը:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---