Ղարաբաղյան հակամարտությունը դեռեւս շատ հեռու է կարգավորումից

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը դեռեւս շատ հեռու է կարգավորումից` նա, ով ասում է, թե այն հնարավոր է լուծել 2-3 տարում, չափազանց լավատես է: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է Ռուսաստանի Համաշխարհային տնտեսության եւ միջազգային հարաբերությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Վիկտոր Նադեին-Ռաեւսկին: Նրա խոսքերով, հակամարտությունը կարգավորելու ցանկությունը կախված է բոլոր կողմերից, սակայն ադրբեջանական կողմը դեռեւս ի վիաճկի չէ անվտանգության երաշխիքներ տրամադրել ԼՂՀ ժողովրդին: «Ճիշտ է, վերջրես Ադրբեջանի դիրքորոշումը սկսել է փոխվել, եւ դա լավ է, այն առավել իրատեսական է դարձել: Սակայն պետք է չէ մոռանալ, որ ԼՂՀ անկախության տարիները ունեցել են իրենց դերը: Ժողովուրդը ոչ միայն միջազգային իրավունքի սուբյեկտ է, այլ նաեւ օբյեկտ է եւ առաջին հերթին ինքը պետք է որոշի իր ճակատագիրը: Ընդ որում տարբերություն չկա` ճանաչված է պետությունը համաշխարհային հանրության կողմից թե ոչ: ԼՂՀ-ն հակամարտության կողմ է եւ նրա ներկայությունը բանակցություններին պարտադիր է: Խոսում են ինքնավարության ինչ-որ մոդելների մասին, իսկ ԼՂՀ բնակչությանը չեն հարցնում: Ես համոզված եմ, որ դա սխալ է»,-ընդգծել է Նադեին-Ռաեւսկին:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---