Հիկմետ Հաջիզադե. Ղարաբաղի հարցում Ադրբեջանը դիվանագիտական պարտություն է կրել

PanARMENIAN.Net - Ղարաբաղի հարցով շրջանակային համաձայնագրի մեջ հանրաքվեի հարցի ներառումը պարտություն է հանդիսանում ադրբեջանական դիվանագիտության համար: Այդ մասին հայտարարել է ադրբեջանցի քաղաքագետ Հիկմետ Հաջիզադեն: Նրա խոսքերով, նույնիսկ եթե Ադրբեջանի կառավարությունը չհամաձայվի Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացնելու պայմանի հետ, համաձայնագրում այդ կետի ներառելու փաստը արդեն հանդիսանում է դիվանագիտական պարտություն:



«Հիմա իշխանությունները փորձում են համոզել Ադրբեջանի բնակչությանը, որ Մեթյու Բրայզայի հայտարարությունն իր սեփական նախաձեռնությունն էր, եւ որ ոչ մի հանրաքվեի մասին խոսք անգամ լինել չի կարող: Ես չեմ կարծում, որ 2006 թվականը կդառնա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման տարի, քանի որ Ռուսաստանը դա չի ցանկանում: Չէ՞ որ Ղարաբաղի հարցի կարգավորման հետ Հարավային Կովկասում տիրող լարվածությունը կնվազի: Այդ պատճառով նույնիսկ եթե Ադրբեջանը համաձայնվի առաջարկվող պայմանների հետ, ապա դրա դեմ հանդես կգա Հայաստանը»,- նշել է նա:



Հաջիզադեն նաեւ ընդգծեց, որ «դիվանագիտական պարտության պատճառ դարձավ նաեւ Ադրբեջանի իշխանությունների անկարողությունը իր տարածքային ամբողջականությունը ապահովել եւ երկրում տիրող կոռուպցիայի բարձր մակարդակը»: «Այս հակամարտությունը արդեն վաղուց չի հանդիսանում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտություն: Այս հակամարտության կարգավորման մեջ ընդգրկված են նաեւ արեւմտյան պետություններն ու կազմակերպությունները: Իսկ Արեւմուտքում համոզված են, որ Ադրբեջանի իշխանությունները հայ բնակչության անվտանգությունն ապահովելու հնարավորություն չունեն: Եւ եթե նույնիսկ Ադրբեջանի ղեկավարությանը այս անգամ հաջողվի խուսափել ստորացուցիչ խաղաղ համաձայնագրի ստորագրումից, ապա հանրաքվեի հարցը կներառվի հետագա բոլոր համաձայնագրերում»,- գտնում է ադրբեջանցի դիվանագետը, գրում է «Ռալնի Ազերբաջան» թերթը:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---