2005 թվականի ամռանը Ադրբեջանն ու Հայաստանը շատ ավելի մոտ էին խաղաղության հաստատմանը

PanARMENIAN.Net - «Անցյալ տարի Միջազգային ճգնաժամային խումբը երկու զեկույց էր պատրաստել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ: «Լեռնային Ղարաբաղ. Նոր հայացք հակամարատությանը» խորագրով առաջին զեկույցում ասվում էր Լեռնային Ղարաբաղում եւ նրա մերձակա շրջաններում ստեղծված իրավիճակի եւ Ադրբեջանում բնակվող բռնի տեղահանվածների վիճակի մասին: Երկրորդ զեկույցում, որի վերնագիրն էր «Լեռնային Ղարաբաղ. Խաղաղության հաստատման ծրագիր» ասվում է հիմնականում բանակցային գործընթցի մասին: Այդ զեկույցում որոշ հանձնարարականներ էին տրվում Ադրբեջանի եւ Հայաստանի կառավարություններին, այդ թվում նաեւ դե-ֆակտո Լեռնային Ղարաբաղի կառավարությանը եւ միջազգային կազմակերպություններին»: Այդ մասին հայտարարել է Միջազգային ճգնաժամային խմբի (ՄՃԽ) Կովկասյան նախագծի տնօրեն Սաբինա Ֆրեյզերը: Նրա խոսքերով, ՄՃԽ երկրորդ զեկույցում առաջարկված խաղաղ կարգավորման ծրագիրն իր բովանդակությամբ շատ մոտ էր այյն պլանին, որ քննարկվում էր բանակցությունների ընթացքում` ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ: «Ինչպես երեւում է հունիսի 22-ին Վիեննայում ԵԱՀԿ Մշտական խորհրդում արված Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունից, այն ներառում է կարգավորման քննարկվող սկզբունքները»,-նշել է Ֆրեյզերը:



Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ ստեղծված իրավիճակն անվանելով «չափազանց ճգնաժամային», Ս.Ֆրեյզերը նշել է, որ 2005 թվականի ամռանը Ադրբեջանն ու Հայաստանը շատ ավելի մոտ էին խաղաղության հաստատմանը: «Մինչ Ռամբույեում կայացած հանդիպումը շատ ավելի մեծ հույսեր կային, որ խաղաղություն կհաստատվի, հայկական զորքերը կսկսեն դուրս բերվել գրավյալ տարածքներից եւ ադրբեջանցի բռնի տեղահանվածները կսկսեն հայրենի վայրեր վերադառնալ 2006 թվականի երկրորդ կեսին կամ 2007 թվականի առաջին կեսին: Այժմ այդ հույսը չի շոշափվում: Իսկ համանախագահները հայտարարել են իրենց գործունեությունը ժամանակավորապես դադարեցնելու մասին»,-ընդգծել է ՄՃԽ Կովկասյան նախագծի տնօրենը, հաղորդում է «Ազերի-պրեսը»:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---