Մ.Բրայզա. «Տարածքային ամբողջականությունն ու ինքնորոշման սկզբունքը չեն հակասում միմյանց 7 հուլիսի 2006 - 16:25 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում այն մասին, թե «ղարաբաղյան հակամարտության կարգավորման սկզբունքների հարցում առավելին հասնել անհնար է», չի նշանակում թե փակուղային իրավիճակ է ստեղծվել: Այդ մասին հայտարարել է ՄԽ ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան BBC-ին տված հարցազրույցում: Այդ հայտարարությունը չի նշանակում, թե միջնորդների ստեղծագործական հնարավորությունները սպառվել են եւ այդ պատճառով անհրաժեշտ է, որ նախաձեռնություններով, որոշումների կայացմամբ զբաղվեն նախագահները: «Սա փակուղային իրավիճակ չէ: Սա մի պահ է բանակցային գործընթացում, երբ համանախագահներն ասում են` «այժմ նախագահները պետք է որոշեն, թե ինչ են ուզում»,-ասել է Մ.Բրայզան: Նրա կարծիքով, երկու նախագահներն էլ ունեն քաղաքական կամք, ցանկանում են համագործակցել, «սակայն մենք չգիտենք, պատրաստ ենք արդյոք նրանք, ձեռնարկելով մի շարք վերջնական եւ բարդ քայլեր, ամփոփել շրջանակային համաձայնության հիմնական սկզբունքները»: «Այժմ ժամանակն է, որ երկրների նախագահները իրենց ժողովրդներին պարզաբանեն խաղաղ ծրագրի առավելությունը, ցույց տան առաջընթացի ճանապարհը զիջումների օգնությամբ: Սա դիվանագիտության, այլ ոչ թե պատերազմի ճանապարհ է»,-ընդգծել է միջնորդը: Մեթյու Բրայզան ընդգծել է, որ բանակցությունների սեղանին են արդարացի եւ հուսադրող սկզբունքներ: «Դրանք մինչ այժն առաջ քաշված լավագույն առաջարկներն են: Ես կասեի, որ մենք այժմ մոտ ենք խաղաղության ինչպես երբեք: Սակայն ես չեմ կարող երաշխավորել, որ նախագահները, օգտագործելով իրենց ինքնիշխան իրավունքները, կընդունեն այդ առաջարկները կամ կանեն փոփոխություններ, որոնք կբավարարեն երկու կողմերին»,-ասել է նա: Ըստ համանախագահի, ԱՄՆ հայտարարությունները Ադրբեջանի տարածքային ամբողջականությանն աջակցելու վերաբերյալ եւ ինքնորոշման սկզբունքը չեն հակասում իրար: «Եթե դուք ուշադրություն եք դարձրել, համանախագահների հայտարարության մեջ կան հղումներ երկու սկզբունքներին: Կարեւորն այն է, որ բանակցությունների սեղանի շուրջ հնարովր լինի գտնել այդ սկզբունքների շփման եզրերը»,-ասել է նա: Ուշագրավ Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Ամենաընթերցվողը բաժնում | Fastex-ը Երևանում է հյուրընկալում 5-րդ Harmony Meetup-ի web3 մասնագետներին Պանելային քննարկումների կարմիր թելը «կենտրոնացած է ապակենտրոնացման» վրա Ակբա Լիզինգը գլխամասային նոր գրասենյակ ունի Գլխամասային գրասենյակն ունի անհատական ավտոկայանատեղի, գործնական հանդիպումների համար սրահներ «Ազատություն»․ ՀՀ-ն 10 մլն եվրո կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից՝ Հունգարիան հանել է արգելանքը Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ադրբեջանին ևս 10 մլն եվրո կհատկացվի՝ ականազերծման համար Բաքուն «անհիմն և անարդար» է անվանել ԵԽ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի հայտարարությունը Ըստ Բաքվի՝ Կոմիտեն աննախադեպ որոշում է կայացրել՝ հրապարակելով զեկույցն առանց Ադրբեջանի համաձայնության |