Աֆշար Սուլեյմանի. ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրները փորձում են սեփական շահերը ապահովել

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացում փորձում են ոչ այնքան աջակցել հակամարտության կարգավորմանը, որքան ապահովել սեփական շահերը: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում Իրանի դեսպան Աֆշար Սուլեյմանին: Նրա խոսքերով, «ով հեռվից է գալիս, պաշտպանում է իր շահերը, եւ ես կարծում եմ, որ Լեռնային Ղարաբաղի հարցը որոշակի շրջանների հետաքրքրությունների թեմա է դարձել, իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դերը միայն իրենց սեփական շահերի պաշտպանության մեջ է»: Ա. Սուլեյմանիի կարծիքով, նման իրավիճակում հակամարտությունը կամ ընդհանրապես չի կարգավորվի, կամ կլուծվի հակամարտության մասնակիցներին պարտադրված պայմաններով, որոնք չեն համապատասխանում հակմարտության կողմերի շահերին, հայտնում է Day.az-ը:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---