Մինչ ԼՂՀ ճանաչումը տարածքների վերադարձի մասին խոսք անգամ լինել չի կարող 7 հուլիսի 2006 - 17:28 AMT PanARMENIAN.Net - «Մինչ ԼՂՀ ճանաչումը, մենք չենք պատրաստվում վերադարձնել տարածքները, որոնք Լեռնային Ղարաբաղի համար որպես անվտանգության գոտի են ծառայում»,- Ստեփանակերտում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Սեյրան Օհանյանը: Սեյրան Օհանյանը նշել է, որ ղարաբաղյան կողմը հանդես է գալիս բացառապես հակամարտության խաղաղ կարգավորման օգտին: «Ադրբեջանը մեզ ստիպեց պատերազմել, եւ մենք պարտադրված էինք հարցը ռազմական ճանապարհով կարգավորել: Լեռնային Ղարաբաղի գերակայության տակ գտնվող տարածքները ինքնանպատակ չեն, դրանք անվտանգության գոտի են ծառայում հանրապետության հանգիստ կենսագործնեության համար»,- ընդգծել է նա:ԼՂՀ պաշտպանության գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ տարածքների հարցերը, ինչպես նաեւ հակամարտության շրջանում միջազգային խաղաղապահ կոնտինգենտի տեղակայումը, կարող են դիտարկվել կարգավորման միայն վերջին փուլում, հիմնական խնդրի` Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակի որոշումից հետո: «Եթե կարգավորման հիմնական հարցով որոշում չլինի, ապա տարածքների վերադարձի վերաբերյալ խոսք անգամ լինել չի կարող»,- հայտարարել է Սեյրան Օհանյանը: Խոսելով ռազմական գործողությունների վերսկսման մասին, Ադրբեջանի նախագահի ռազմատենչ հայտարարությունների համատեքստում` նա հայտարարել է, որ ադրբեջանական կողմը չի ցանկանում պատերազմ սկսել: Նրա կարծիքով, ռազմատենչ ելույթները ուղղված են հասարակական կարծիքի ուսումնասիրմանը եւ ներքաղաքական նպատակներ են հետապնդում: Միեւնույն ժամանակ, նախարարը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը արդյունավետ հակամիջոցների ծրագիր ունի, որոնք ուղղված են հանրապետության պաշտպանությանը: «Եթե արտակարգ իրավիճակ առաջանա, ապա կյանքը ցույց կտա` ով ինչի է ընդունակ»,- հայտարարել է ԼՂՀ պաշտպանության նախարարը: Մեկնաբանելով Հայաստանի ԶՈՒ Գլխավոր շտաբի ղեկավարի առաջարկը` Ռուսաստանի եւ Հայաստանի համատեղ զորավարժություններին ղարաբաղյան ստորաբաժանումների մասկանցության վերաբերյալ` Սեյրան Օհանյանը նշել է, որ ԼՂՀ Պաշտպանության բանակը միշտ պատրաստ է դրանց մասնակցել եւ ցուցադրել զինպատրաստության լավ մակարդակ, հաղորդում է Դե-Ֆակտոն: Ուշագրավ Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Ամենաընթերցվողը բաժնում | Fastex-ը Երևանում է հյուրընկալում 5-րդ Harmony Meetup-ի web3 մասնագետներին Պանելային քննարկումների կարմիր թելը «կենտրոնացած է ապակենտրոնացման» վրա Ակբա Լիզինգը գլխամասային նոր գրասենյակ ունի Գլխամասային գրասենյակն ունի անհատական ավտոկայանատեղի, գործնական հանդիպումների համար սրահներ «Ազատություն»․ ՀՀ-ն 10 մլն եվրո կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից՝ Հունգարիան հանել է արգելանքը Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ադրբեջանին ևս 10 մլն եվրո կհատկացվի՝ ականազերծման համար Բաքուն «անհիմն և անարդար» է անվանել ԵԽ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի հայտարարությունը Ըստ Բաքվի՝ Կոմիտեն աննախադեպ որոշում է կայացրել՝ հրապարակելով զեկույցն առանց Ադրբեջանի համաձայնության |