ԻՐԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՁՄՌԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱ ՄԱՏԱԿԱՐԱՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ

PanARMENIAN.Net - Իրանը մտադիր է 360 մՎտ էլեկտրաէներգիա մատակարարել Հայաստանին եւ Ադրբեջանին` ձմռան շրջանում այդ երկրներում էլեկտրաէներգիայի պակասը լրացնելու համար: Այդ մասին, ինչպես հաղորդում է «IRNA» գործակալությունը, հայտարարել է Իրանի էլեկտրաէներգիայի արտադրության եւ տեղափոխման կազմակերպության ղեկավարի տեղակալ Աբդուլհոսեյն Ֆազլոլահին: Նրա խոսքերով, մատակարարումները կիրականացվեն էլեկտրաէնեգիայի փոխհոսքի ռեժիմով` ամռանը Իրանը նույն քանակության էլեկտրաէներգիա է ստացել Հայաստանից եւ Ադրբեջանից: Հետագայում էլեկտրաէներգիայի փոխադարձ մատակարարումների ծավալները կարող են զգալիորեն աճել` էլեկտրահաղորդման նոր բարձրավոլտ գծերի կառուցման շնորհիվ: Նշենք, որ ներկայումս իրականացվում է «Հայաստանի սահման-Եր-ան» նոր էլեկտրահաղորդման գծի շինարարության նախագիծը, ինչը թույլ կտա գրեթե երկու անգամ ավելացնել Իրանի հետ էլեկտրաէներգիայի փոխհոսքերի ծավալները:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---