ԹՈՒՐՔԻԱՆ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է ԱՆՎԵՐԱՊԱՀՈՐԵՆ ԿԱՏԱՐԵԼ ԱՌԵՒՏՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆԴԵՊ

PanARMENIAN.Net - Թուրքիան իրեն իրավունք չի վերապահում կատարել Առեւտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) պահանջները Հայաստանի հանդեպ եւ նրա համար բարենպաստման ռեժիմ չի երաշխավորում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, այսօր Ժնեւում հայտարարել է ԱՀԿ-ում Թուրքիայի պաշտոնական ներկայացուցիչը` մեկնաբանելով այդ կազմակերպությանը Հայաստանի մոտակա անդամակցությունը: Հիշեցնենք, որ այսօր Ժնեւում ԱՀԿ գլխավոր խորհրդի նիստի ժամանակ որոշվում է Հայաստանի այդ հեղինակավոր միջազգային կազմակերպության լիիրավ անդամակցության հարցը:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---