ԲԻՇՔԵԿՈՒՄ ԲԱՑՎՈՒՄ Է ՀԱՊ ՄԱՍՆԱԿԻՑ ԵՐԿՐՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ՔԱՐՏՈՒՂԱՐՆԵՐԻ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ 9 դեկտեմբերի 2002 - 19:08 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 10-11-ը Բիշքեկում տեղի կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի մասնակից երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի 5-րդ նիստը: Ինչպես «Արմինֆո» գործակալությանն են հաղորդել ՀՀ պաշտպանության նախարարության մամլո ծառայությունում, նիստում Հայաստանը կներկայացնի պաշտպանության նախարարի խորհրդական, գնդապետ Հայկ Քոթանջյանը: Ռուսական աղբյուրների համաձայն, նիստի մասնակիցների ուշադրության կենտրոնում կգտնվեն միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության խնդիրները, այդ թվում` Իրաքի շուրջ ստեղծված իրավիճակը: Կոմիտեն կքննարկի Հավաքական անվտանգության խորհրդի ընթացիկ տարվա մայիսին Մոսկվայում ընդունված որոշումների իրականացման ընթացքը, որոնք վերաբերում են Հավաքական անվտանգության պայմանագրի ռազմական բաղադրիչի զարգացմանն ու ամրապնդմանը եւ ՀԱՊ-ին միջազգային տարածաշրջանային կազմակերպության կարգավիճակ տալուն: Հանդիպման ընթացքում կքննարկվեն նաեւ միջազգային ահաբեկչության, թմրանյութերի ապօրինի շրջանառության, անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարում փոխգործակցության եւ ՀԱՊ պետությունների ազգային անվտանգության շահերը շոշափող այլ հարցեր: Ուշագրավ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Ամենաընթերցվողը բաժնում | ԵԱԶԲ–ն, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրն ու «Երեմյան Ֆարմը» ՀՀ–ում «Կաթ դպրոցներում» ծրագրի ընդլայնման մտադրությունների համաձայնագիր են կնքել «Կաթ դպրոցներում» ծրագրի մեկնարկն ազդարարվել էր 2022 թվականի դեկտեմբերին OVIO-ի նախաձեռնությամբ անցկացվել է «Ամպային տեխնոլոգիաների և Տվյալների մշակման կենտրոնների զարգացում» խորագրով DC24 համաժողովը Համաժողովի նպատակն է վերհանել ոլորտի մարտահրավերները և գտնել դրանց լուծումները Բաղանիսում, Բերքաբերում, Կիրանցում և Ոսկեպարում անհատական բնակելի տուն կառուցելու դեպքում կտրվի 5 մլն դրամ Շահառուների նոր շրջանակին վերաբերող փոփոխություններն ուժի մեջ կմտնեն օգոստոսի 1-ից Ըստ Բայրամովի՝ խաղաղության գործընթացի ամենալուրջ խոչընդոտը ՀՀ սահմանադրությունն է «Բաց մնացած հարցերի թիվը զգալիորեն կրճատվել է»,- ասել է նա |