Լիբանանում տարագրված մարդկանց թիվը հասել է 900 հազարի

PanARMENIAN.Net - Հակամարտության սկզբից ի վեր Իսրայելի ռազմական գործողությունների արդյունքում, որոնց ընթացքում խախտվում են միջազգային իրավունքի ամենատարրական նորմերը, սպասնվել է 830 եւ վիրավորվել է 3200 լիբանանցի: Մեծամասամբ դրանք խաղաղ բնակչությունից են, այդ թվոմ կանայք եւ երեխաներ: Տեղափոխված տարագրվածների թիվը երկրում հասել է 900 հազարի: Հսկայական վնաս է հասվցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին եւ բնապահպանությանը: Այդ մասին հայտարարել է ՌԴ-ում Լիբանանի դեսպան Ա. Ջաբերը ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Սալթանովի հետ ունեցած հանդիպման ժամանակ: Հանդիպմանը ներկա արաբական պետությունների դեպսանները, որ հավատարմագրված են Մոսկվայում, երախտապարտություն են հայտնել Ռուսաստանին ռազմական գործողությունների վերացմանը ուղղված ակտիվ ջանքերի եւ Մերձավոր Արեւելքում քաղաքական կարգավորման ձգտելու համար եւ հույս են հայտնել, որ այդպիսի ջանքերը կշարունակվեն, առաջին հերթին ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդում:



Ռուսական կողմից ընդգծվել է պատրաստկամությունը արյունահեղության անհապաղ դադարեցման եւ ճգնաժամի քաղաքական կարգավորմանը անցնելու հարցում: «Կողմերից ոչ մեկը չի կարող հակամարտությունից հաղթնակած դուրս գալու հույս ունենալ»,- հայտարարել է Ալեքսանդր Սալթանովը, հայտնում է ՌԴ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---