ԼԻՏՎԱՅԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ ՊՈՐՏՈՅՈՒՄ ՄՏԱԴԻՐ Է ՀԱՆԴԻՊԵԼ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԵՐԿՐՆԵՐԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻՆ

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 6-7-ը պորտուգալական Պորտո քաղաքում կայանալիք ԵԱՀԿ գագաթնաժողովի շրջանակներում Լիտվայի ԱԳՆ ղեկավար Անտանաս Վալիոնիսը մտադիր է հանդիպել Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի արտաքին գործերի նախարարներին: «Մեդիամաքս» գործակալության հաղորդագրության համաձայն, Վալիոնիսը նշել է, որ նա իր անդրկովկասցի գործընկերների հետ մտադիր է քննարկել Լիտվայի նախաձեռնությունը Հարավային Կովկասի երկրների ռազմական համագործակցության վերաբերյալ` հիմնված Բալթյան պետությունների փորձի վրա: Հիշեցնենք, որ այս նախաձեռնությունը առաջարկվել է ընթացիկ տարվա գարնանը:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---