ԸՍՏ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԹՎԻ ԿԱԼԻՆԻՆԳՐԱԴԻ ՄԱՐԶՈՒՄ ՀԱՅԵՐԸ ԶԲԱՂԵՑՆՈՒՄ ԵՆ ՀԻՆԳԵՐՈՐԴ ՏԵՂԸ

PanARMENIAN.Net - Ըստ բնակչության թվի հայերը հինգերորդ տեղն են զբաղեցնում Կալինինգրադի մարզում` կազմելով 7500 մարդ կամ բնակչության ընդհանուր թվի 0,8 տոկոսը: BNS գործակալության տվյալներով, հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, մարզում գերակշռում են ռուսները` մոտ 743 հազար մարդ (բնակչության ընդհանուր թվի 78 տոկոսը): Նրանց հաջորդում են բելառուսներն ու ուկրաինացիները` կազմելով համապատասխանաբար մոտ 73 հազար (7,7 տոկոս) եւ 70 հազար (7,4 տոկոս) մարդ: Չորրորդ տեղում են լիտվացիները` մոտ 18 հազար մարդ: Մարզի խոշոր համայնքների տասնյակում են նաեւ ադրբեջանցիները, որոնց թիվն այնտեղ կազմում է 2800 մարդ:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---