Ադրբեջանական կողմն արգելակել է ԵԱՀԿ առաքելության կողմից ամբողջական դիտարկման անցկացմանը12 սեպտեմբերի 2006 - 17:58 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 12-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն ԵԱՀԿ առաքելությունը պլանային դիտարկում է անցկացրել ԼՂՀ եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Սեյսուլան բնակավայրի մերձակայքում, հայտնում է ԼՂՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնում էին ԵԱՀԿ գրասենյակի համակարգող, փոխգնդապետ Իմրե Պալատինուսը (Հունգարիա) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Իրժի Աբերլեն (Չեխիա): Դիտարկումն անցել է նախատեսված ժամանակացույցին համապատասխան, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: Սակայն ադրբեջանական կողմը հերթական անգամ ԵԱՀԿ առաքելությանը չի առաջնորդել իր առաջավոր դիրքեր: Չնայած այն հանգամանքին, որ Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի դիրքերի բաժանարար գոտին դիտարկման հատվածում հարյուր մետրից էլ քիչ էր, ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությանը պահել է իր առաջավոր դիրքերից յոթ հարյուր մետր հեռավորության վրա` դրանով իսկ արգելակելով տվյալ գոտու տեսողական հետազոտումը: Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցում էին ԼՂՀ Պաշտպանության նախարարության եւ Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչները: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |