Սենատոր Մենենդեզը «սառեցրել է» Ռ. Հոգլանդի թեկնածության հաստատումը Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում13 սեպտեմբերի 2006 - 17:58 AMT PanARMENIAN.Net - Սենատոր Ռոբերտ Մենենդեզը «սառեցրել է» Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Ռ. Հոգլանդի թեկնածության հաստատման գործընթացը, հայտնում է Ամերիկայի Հայ Դատի Հանձնախումբը (ANCA): Սենատորի խոսքերով, «ամերիկյան ժողովուրդը պարտավոր է ելույթ ունենալ անարդարության դեմ, աջակցել հավասարությանը եւ պաշտպանել մադրու իրավունքները»: «Սակայն ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի աշխատակազմը շարունակում է խուսափել Հայոց ցեղասպանության ճանաչումից: Դա հանդիսանում է Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Ռ. Հոգլանդի թեկնածության հաստատման գործընթացի «սառեցնելու» իմ որոշման պատճառներից մեկը»,- նշել է նա: «ԱՄՆ Սենատի իմ գործընկերների հետ ես շարունակելու եմ ջանքեր գործադրել նրա համար, որպեսզի մարդիկ, անկախ ռասայից, կրոնից եւ ազգությունից, պաշտպանված լինեն թշնամանքի եւ իրավունքների ոտնահարման քաղաքականությունից, ինչը բերում է ցեղասպանության»,- ընդգծել է սենատոր Մենենդեզը: Ուշագրավ Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Ամենաընթերցվողը բաժնում | Արման Սահակյանը վերականգնել է պետությանը պատճառած 178 մլն դրամի վնասը Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է Սիմոնյանը՝ ՍԾՏՀԿ գլխավոր քարտուղարին․ Կարևորում ենք տարածաշրջանային գործակցությունը ԱԺ նախագահը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ՌԴ–ում ՀՀ դեսպանը Բելգորոդ է այցելել «Ցանկություն է առաջանում, որ այս ամենն ավարտվի որքան հնարավոր է շուտ»,–ասել է նա Viva. Հայաստանի տեխնոլոգիական առաջատար ընկերությունն իր հաճախորդներին ներկայանում է նորացված ապրանքային նշանով Viva-ն նշանավորում է թվային ծառայությունների որակապես նոր մակարդակը |