Բաքուն չի հրաժարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափից19 սեպտեմբերի 2006 - 15:51 AMT PanARMENIAN.Net - Բաքուն չի պատրատվում հրաժարվել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափից Ղարաբաղյան կարգավորման բանակցություններում: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ինֆորմացիայի վարչության ղեկավար Տաիր Թաղիզադեն: «Մեզ համար նա շարունակում է պահպանել գերակայող, հիմնական բնույթ»,- ընդգծել է Տ. Թաղիզադեն` մեկնաբանելով Հայաստանի ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանի հայտարարությունն այն մասին, որ Ադրբեջանը տեղափոխում է բանակցային գործընթացը ԵԱՀԿ-ից ՄԱԿ-ի մակարդակ, հասնելով հետխորհրդային տարածքի «սառեցված» հակամարտությունների վերաբերյալ հարցի ընդգրկմանը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի ներկա նստաշրջանի օրակարգում:«Կարգավորման գործընթացը դուրս չի գալիս ԵԱՀԿ շրջանակներից, քանի որ Ադրբեջանը չի հրաժարվում Մինսկի խմբի ձեւաչափից»,- նշել է Տ. Թաղիզադեն, հայտնում է Ինտերֆաքսը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |