Ֆրանսիայի նախագահը շնորհավորել է հայ ժողովրդին անկախության 15-րդ տարեդարձի կապակցությամբ

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի նախագահին եւ հայ ժողովրդին անկախության 15-րդ տարեդարձի կապակցությամբ: Ուղերձում մասնավորապես ասվում է.«Հայաստանի ազգային տոնի կապակցությամբ, հաճույքով Ձեզ եւ ողջ հայ ժողովրդին հղում եմ երջանկության, բարգավաճման եւ հաջողության մաղթանքներս: Հատկապես ուրախալի է, որ Ձեր երկրի անկախության տասնհինգամյա տարելիցը նշանավորող այս տոնը համընկնում է նաեւ Ֆրանսիայում Հայաստանի տարվա մեկնարկի հետ: Գոհ եմ, որ երկու տարուց քիչ ավելի առաջ մեր միասնաբար նախաձեռնած այս ծրագիրն իրականացավ: Բազմաթիվ եւ տարաբնույթ միջոցառումները, որոնք կկազմակերպվեն այս շրջանակում, մեր երկու երկրները միավորող բարեկամական կապերի առհավատչյան են: Շուտով Երեւանում Ձեզ հետ հանդիպելու հաճույքի ակնկալիքով, ընդունեք խնդրեմ, պարոն Նախագահ, հարգանացս գերագույն հավաստիքը»,- նշվում է Ֆրանսիայի նախագահի ուղերձում, հաղորդում է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---