Թրքալեզու պետությունները մտադի՞ր են միավորվել Հայաստանի դեմ

PanARMENIAN.Net - Այսօր Անթալիայում իր աշխատանքն ավարտած թրքալեզու պետությունների տասներորդ համագումարի վերջին օրը որոշում է ընդունվել ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ: Փաստաթղթում մասնավորապես ասվում է, որ բոլոր թրքալեզու պետությունների դիրքորոշումը ղարաբաղյան հարցում միասնական է` Հայաստանը «առանց որեւէ նախապայմանի պետք է լքի գրավյալ ադրբեջանական տարածքները»: «Թրքալեզու պետություններն առավելագույն ջանք կգործադրեն մեկ միլիոն ադրբեջանցիներին իրենց տները վերադարձնելու համար»,-ասվում է փաստաթղթում: Այնտեղ նշվում է նաեւ, որ «եթե Հայաստանը չազատի Ադրբեջանի գրավյալ տարածքները, ողջ թրքալեզու աշխարհը կմիավորի իր ջանքերն այդ ուղղությամբ»:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---