Եթե Իրանը հարձակման ենթարկվի, ապա կպատասխանի «կայծակնային հարվածով»

PanARMENIAN.Net - Իրանը կպատասխանի «կայծակնային հարվածով» այն դեպքում, եթե հարձակման թիրախ դառնա: Այդ մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության առաջին փոխնախագահ Փարվիզ Դավուդին Թեհրանում «Սրբազան պաշտպանությանը» նվիրված հանդիսավոր շքերթի բացման ժամանակ: Պաշտոնապես Իրանում այդպես են կոչում 1980-88թթ. Իրաքի հետ պատերազմը, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: «Մենք խաղաղության կողմնակից ենք, սակայն զգուշացնում ենք էքսպանսիոնիստներին, որ նրանք չպետք է մտածեն Իրանի դեմ ագրեսիայի մասին, քանի որ մենք կարող ենք պաշտպանել մեր հայրենիքն ու իսլամը»,-ընդգծել է Դավուդին: «Մեր առյուծները (Իրանի զինված ուժերը) այնքան հզոր են, որ ի վիճակի են կայծակնային հարված հասցնել հակառակորդին եւ ոչնչացնել նրան»,-հավելել է նա:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---