2007 թվականին Ռուսաստանում կանցնեն համատեղ հայ-ռուսական զորավարժություններ

PanARMENIAN.Net - 2007 թվականի առաջին կեսին Ռուսաստանում տեղի կունենան համատեղ հայ-ռուսական զորավարժություններ: Այդ մասին հաղորդել է ՌԴ ՆԳՆ Հատուկ ստորաբաժանումների գործունեության կանոնակարգման օպերատիվ կենտրոնի ղեկավար, գեներալ-մայոր Վլադիմիր Գորշուկովը: «Զորավարժությունները տեղի կունենա Դոնի Ռոստովում ՌԴ Ներքին գործերի նախարարության եւ ՀՀ Ոստիկանության հատուկ ստորաբաժանումների մասնակցությամբ»,-նշել է նա: Ըստ Գորշուկովի, զորավարժությունների ընթացքում նախատեսվում է անցկացնել համատեղ գործողությունների մշակում եւ համակարգում ենթադրյալ թշնամու ահաբեկչական գործողությունները կասեցնելու նպատակով: Ինչպես նշել է Վ.Գորշուկովը, Հայաստան-Ռուսաստան զորավարժությունները տեղի կունենան Ռուսաստանի ՆԳՆ եւ ՀՀ Ոստիկանության համատեղ կոլեգիայի նախաձեռնությամբ:



Վ.Գորշուկովը հաղորդել է նաեւ, որ Հայաստանը ընթացիկ տարվա հոկտեմբերին կմասնակցի հատուկ նշանակության ուժերի զորավարժություններին Նովոսիբիրսկում: Նրա խոսքերով, Հայաստանի ներկայացուցչական պատվիրակությունը կմասնակցի զորավարժություններին դիտորդի կարգավիճակով: Բացի այդ, հավելել է գեներալը, Հայաստանի պատվիրակությունը կդառնա ԱՊՀ երկրների ներկայացուցիչների կլոր սեղանի մասնակիցը, որը տեղի կունենա զորավարժությունների ավարտին:



Ինչպես նշել է Վ.Գորշուկովը , զորավարժություններում , որոնց նպատակն է ՌԴ տարածքում ահաբեկչական եւ դիվերսիոն գործողության կասեցմանն ուղղված միջոցների մշակումը, կմասնակցեն նաեւ Ռուսաստանի ՆԳՆ հատուկ նշանակության հատուկ ստորաբաժանումները, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---