Էրդողանը գոհունակություն է հայտնել դատարանի կողմից Է.Շաֆակի արդարացման առիթով

PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը ողջունել է Էլիֆ Շաֆակի արդարացումը Ստամբուլի դատարանի կողմից, որին մեղադրում էին «թուրքերի ազգային ինքնությունը վիրավորելու» համար, հաղորդում է «Զաման» թերթը: «Ես ուրախ եմ, որ գործն այսպիսի ավարտ ունեցավ»,-հայտարարել է Էրդողանը լրագրողներին: Նա նաեւ ասել է Թուրքիայի Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածում, որը սահմանափակում է խոսքի ազատությունը եւ հետապնդումների պատճառ դառնում շատ հայտնի թուրք գրողների համար, փոփոխություններ կատարելու հարցի շուրջ ընթացող բանավեճի մասին: Այն հարցին, թե երբ կառավարությունը ուղղումներ կկատարի այդ հոդվածում, Թուրքիայի վարչապետը պատասխանել է, թե դա հնարավոր կլինի այն դեպքում, երբ իշխող եւ ընդդիմադիր կուսակցությունները համաձայնության գան:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---