Ֆրանսիական շրջաններում Ֆրանսիայում Հայաստանի Տարին արդեն բացված է հայտարարվել

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի ԱԳՆ-ում տեղի ունեցած մամլո ասուլիսից հետո, որտեղ պաշտոնապես ներկայացվեց Ֆրանսիայում Հայաստանի տարվա ծրագիրը, ֆրանսիական տարբեր շրջաններ ազդարարում են տեղական մակարդակով Հայաստանի տարվա մեկնարկը, որն ընդգրկում է մոտ 500 միջոցառում ֆրանսիական 125 քաղաքներում: Սեպտեմբերի 18-ին Սենտ Էթիենում տեղի ունեցավ Ֆրանսիայում ՀՀ դեսպան Էդվարդ Նալբանդյանի եւ քաղաքապետ, սենատոր Միշել Թիոլիերի մամլո ասուլիսը` նվիրված Հայաստանի տարվա մեկնարկին Լուարի շրջանում: Ասուլիսին ներկա էին մի քանի հարյուր լրագրողներ, պատգամավորներ, տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներ, պետական ու քաղաքական գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ: Ասուլիսի ընթացքում ներկայացվեցին տարվա շրջանակներում Սենտ Էթիենում եւ հարակից քաղաքներում նախատեսված մի քանի տասնյակ միջոցառումները: Առաջիկա օրերին սպասվում է Հայաստանի տարվա մեկնարկը Ֆրանսիայի այլ շրջաններում, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---