Հայազգի դաշնակահարը ճանաչվել է լավագույն ջազ կատարողը ԱՄՆ-ում

PanARMENIAN.Net - Թելոնիոս Մոնքի հիմնադրամի կողմից կազմակերպվող ջազ-կատարողների ամենամյա միջազգային մրցույթում, որն անընդմեջ անցկացվում է սկսած 1986թ.-ից, այս տարի հաղթող է ճանաչվել 19-ամյա հայազգի դաշնակահար Տիգրան Համազյանը: Ինչպես հայտնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մամլո ծառայությունը, Համազյանը գրավել է առաջին տեղը եւ ստացել է մրցանակ $20 հազար Ռեյ Նոբլի ,Չերոքիե ու Մայլզ Դեյվիսի ,Սոլարե գործերի յուրօրինակ կատարման համար:



Նշենք, որ 19-ամյա դաշնակահարը ծնվել է Գյումրիում, իսկ ներկայումս ուսանում է Հարավային Կալիֆորնիայի համալսարանի ջազային դաշնամուրի բաժնում: Տիգրան Համազյանը մասնակցել է բազմաթիվ համերգների, փառատոնների ու մրցույթների Եվրոպական տարբեր երկրներում, իսկ վերջերս հայ դաշնակահարն առաջին տեղն է գրավել Մոնակոյի ջազային կատարողների միջազգային մրցույթում:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---