Իրադարձությունները Վրաստանում միշտ արտացոլվում են Հայաստանի վրա

PanARMENIAN.Net - Իրադարձությունները Վրաստանում միշտ արտացոլվում են Հայաստանի վրա. փակվում են ճանապարհները, տնտեսության եւ հայ-ռուսասկան տնտեսական հարաբերություններում խնդիրներ են առաջանում: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ Երեւանում: Ռոբերտ Քոչարյանի խոսքերով, Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ առաջացած խնդիրները կկարգավորվեն մոտ ապագայում: «Ես միշտ ասել եմ թե' Ռուսաստանում, թե' մեր վրացի գործընկերներին, որ Հայաստանն ամենից շատն է շահագրգռված ռուս-վրացական հարաբերությունների նորմալ ընթացքում»,- ընդգծել է Հայաստանի նախագահը:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---