Ֆրանսիայի սոցիալիստներ. Հայոց ցեղասպանության ճանաչումը պետք է նախապայման հանդիսանա ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության համար

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի սոցիալիստները կիսում են նախագահ Ժակ Շիրակի կարծիքը, թե Եվրամիությանն անդամակցելուց առաջ Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Այդ մասին նախօրեին հայտարարել է սոցիալիստների առաջնորդներից մեկը` ֆինանսների նախկին նախարար Դոմինիկ Ստրոսս֊-Կանը, որը մտադիր է մասնակցել հաջորդ տարվա նախագահական ընտրություններին: Նշենք, որ ուրբաթ օրը Ժակ Շիրակը Երեւանում հայտարարեց, որ Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը, եթե ցանկանում է անդամակցել Եվրամիությանը: «Սա նաեւ Սոցիալիստական կուսակցության դիրքորոշումն է: Մենք գտնում ենք, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը պետք է նախապայման լինի Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության համար»,֊ - հեռուստատեսությամբ հայտարարել է Ստրոսս֊-Կանը` հավելելով, որ շատ այլ նախապայմաններ կան, բայց այս մեկը խորհրդանշական է, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---