Ադրբեջանի գլխավոր նպատակը Հայաստանի մեկուսացումն է մնացած աշխարհից 2 հոկտեմբերի 2006 - 18:13 AMT PanARMENIAN.Net - Ներկա դրությամբ հայկական արտաքին քաղաքականության հիմնական խնդիրը ռուս-վրացական ճգնաժամի խաղաղ կարգավորումն է: Այդ մասին Spectrum Ռազմավարական վերլուծության կենտրոնի կողմից կազմակերպված «Հարավային Կովկաս-2006. զարգացման հիմնական տենդենցները, մարտահրավերներն ու ռիսկերը» կոնֆերանսի ժամանակ հայտարարել է ՀՀ փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանը: Նրա խոսքերով, Հայաստանը երկու երկրների հետ էլ նորմալ հարաբերությունների մեջ է: Կիրակոսյանը հույս է հայտնել ճգնաժամի շուտափույթ կարգավորման առումով, որը շատ է ազդում երկրի տնտեսության վրա: «Երկակի շրջափակման հետեւանքները հատկապես ազդեցին Հայաստանի անկախության կայացման առաջին տարիներին: Եւ հիմա այն արգելակում է տարածաշրջանի ինտեգրացիան եւ խոչընդոտում է ներդրումների հոսքը: Մենք հուսով ենք, որ ԵՄ-ն կօգնի հաղթահարել դա Եվրոպական հարեւանության քաղաքկանության շրջանակներում»,- նշել է ՀՀ ԱԳ փոխնախարարը:Նա նաեւ հիշեցրել է, որ Ադրբեջանի գլխավոր նպատակը Հայաստանի մեկուսացումն է մնացած աշխարհից: «ՎՈՒԱՄ-ը կարճատես քաղաքականություն է վարում, որը ոչ մի լավ բանի չի բերի: Հայաստանը, ընդհակառակը, համագործակցում է ինչպես տարածաշրջանի, այնպես էլ տարբեր միջազգային կառույցների հետ, դրանում է կայանում է կոմպլիմենտար արտաքին քաղաքականության գործունությունը: Ինչ վերաբերում է համագործակցությանը ԵՄ հետ, ապա Հայաստանի համար կարեւոր է ոչ թե այդ կազմակերպության անդամ դառնալը, այլ ժողովրդավարական բարեփոխումները եւ ինտեգրումը եվրոպական հանրություն: Մասնակցությունը Եվրոպական հարեւանության քաղաքականության ծրագրին կօգնի հաղթահարել տարածաշրջանեւմ գոյություն ունեցող հակմարտություններն ու տարաձայնությունները: Տարածաշրջանի երկրները պետք է միասին լինեն, միայնակ անհնարին է զարգացնել տնտեսությունը»,- ընդգծել է Արման Կիրակոսյանը: ![]() ![]() Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |