Պիտեեր Սեմնեբի. Եվրոպական նույնությունը կարող է միավորել Կովկասը 2 հոկտեմբերի 2006 - 19:30 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի դերը տարածաշրջանում պետք չէ նվազեցնել, նա եւս իր խնդիրներն ունի Կովկասում: Միեւնույն ժամանակ, ԵՄ գործնեության համար այդ տարածաշրջանում լուրջ սահմանափակումներ կան: Այդ մասին Spectrum Ռազմավարական վերլուծության կենտրոնի կողմից կազմակերպված «Հարավային Կովկաս-2006. զարգացման հիմնական տենդենցները, մարտահրավերներն ու ռիսկերը» կոնֆերանսի ժամանակ հայտարարել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին: «Ես չեմ չափազանցեցնում այդ սահամափակումները, բայց այս կամ այն որոշումների ընդունումն ավելի դանդաղ է ընթանում, քան ցանկալի է: Մեկ այլ լուրջ հարց. ԵՄ-ի ընդլայնումը: Սակայն դա չպետք է անհանգստացնի ոչ Ռուսաստանին, ոչ էլ Հարավային Կովկասի երկրներին: Մենք պարտավորությունների հավաքածու ունենք, որոնց կատարումը չի ենթադրում «կարկանդակ» ստանալ` ԵՄ անդամակցության տեսքով: Եթե Գերմանիան 2007 թվականին որոշի դիմել Եվրամիության հետագա ընդլայնմանը, ապա տարածաշրջանի երկրների բավարարման համար պետք է ավելին առաջարկել, քան պարզապես` անդամակցություն»,- ասել է Սեմնեբին:Պիտեր Սեմնեբին գտնում է, որ եվրոպական նույնությունը կարող է միավորել Կովկասը, սակայն Եվրոպան եւս պետք է ավելի ակտիվորեն ուշադրություն դարձնի տարածաշրջանի ձգտումներին: «Տարածաշրջանային ինստիտուտները պետք է ավելի ահամապատասխանեն եվրոպական եւ տրանսատլանտյան չափանիշերին: Այդ տեսանկյունից անհրաժեշտ է ՌԴ եւ Թուրքիայի մասնկացությունը, որովհետեւ առանց նրանց տարածաշրջանը ոչ ամբողջական կլինի»,- ընդգծել է ԵՄ հատուկ ներկայացուցիչը: Նա նաեւ հայտարարել է, որ հակամարտություններն ամենամեծ խոչընդոտներն են տարածաշրջանի զարգացման ճանապարհին: «Հարավային Կովկասը կստանա բոլոր շահերը բաց սահմաններից, սակայն եւս մեկ անգամ կրկնում եմ, որ հակամարտությունների կարգավորման համար պատասխանատվությունը ընկած է երկրների եւ ժողովուրդների վրա»,- ասել է Պիտեր Սեմնեբին: ![]() ![]() Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |