Հոլանդիայի հայերը հանդես են գալիս Հայոց ցեղասպանությունը հերքող պատգամավորների թեկնածուների դեմ 6 հոկտեմբերի 2006 - 17:02 AMT PanARMENIAN.Net - Հոլանդիայի հայ համայնքի ղեկավարությունը երեկ հրավիրվել էր ԱԳՆ, որտեղ հանդիպում էր ունեցել Հարավ-արեւելյան Եվրոպայի ծառայության տնօրենի տեղեկալ Հենկ Վոսկամպի հետ, որը բացատրություններ էր տվել հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ հոլանդական քաղաքականության վերաբերյալ: Ինչպես PanARMENIAN.Net ին հայտնել են Հաագայից, հայ համայնքի գործնեության ակտիվացումը կապված է նոյեմբերի 22-ին սպասվող խորհրդարանական ընտրությունների հետ, որոնց մասնակցող թեկնածուների թվում էթնիկ թուրքեր կան: Հիշեցնենք, որ Աշխատանքային եւ Քրիստոնյա-դեմոկրատական կուսակցությունների ցուցակներից արդեն հեռացվել են 3 թեկնածու Հայոց ցեղասպանության հերքման համար: Նիդեռլանդների հայկական կազմակերպությունների ֆեդերացիայի անունից նամակ էր ուղարկվել էր վերոհիշյալ կուսակցությունների ղեկավարներին, նրանց ուշադրությունը հրավիրելով իրենց կուսակիցների հայտարությունների վրա: Այնուհետեւ, վերոհիշյալ նամակները հրապարակվեցին մամուլում եւ տարածվեցին ինտերնետով: Հոլանդական հեռուստաընկերություններից մեկով ցուցադրվեց հաղորդում, տվյալ հարցի վերաբերյալ, որի հիմնական բանախոսները հայ համայնքի ներկայացուցիրչներն էին: Վերոհիշյալ քայլերի շնորհիվ խնդիրը լայն հասարակական հնչեղություն ստացավ եւ այդ կուսակցությունները ստիպված էին դիմել նմանատիպ ռադիկալ քայլերի, որոնց հետեւանքով նրանք կարող են զրկվել ծագումով թուրք ընտրողների ձայներից: Ըստ պաշտոնական տվյալների Նիդեռլանդներում բնակվում են առավել քան 300.000 թուրքեր:![]() ![]() Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |