Թուրքիան պետք է ազնիվ լինի իր անցյալի հարցում

PanARMENIAN.Net - «2004 թվականի դեկտեմբերից Նիդերլանդների կառավարությունը կոչ է անում հետեւողականորեն բարձրացնել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Թուրքիան պետք է ազնիվ լինի իր անցյալի հարցում եւ համաձայնի այդ պայմաններին»,- Reformatorisch Dagblad թերթում հայտարարել է Նիդերլանդների վարչապետ Ժան Պետեր Բալկենենդեն: Նրա խոսքերով, Թուրքիայում եւ նրա սահմաններից դուրս գտնվող մարդկանց անհանգստացնում է, որ նրանց դատական հետապնդում է սպասվում, եթե նրանք չճանաչեն Հայոց ցեղասպանությունը: Իր հերթին, հոլանդական խորհրդարանի պատգամավոր վան դեր Ստաայդը նշել է, որ Թուրքիայի հետ բանակցությունները` ԵՄ մտնելու հարցով, դասական օրինակ են հանդիսանում` ինչպես պետք է չէ դրանք տանել: Նրա գործընկեր Ռուովետը զարմացել է Թուրքիայի հնարավորությանը բանակցությունները ԵՄ հետ վարել իր պայմաններով:



Հոլանդական խորհրդարանի կարծիքով, բանակցությունները պետք է դադարեցնել, եթե Թուրքիան չբացի ծովային եւ օդային սահմանները Կիպրոսի հետ, ընդգծվում է հոդվածում:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---