Բաքվի ոստիկանությունը ցրել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանատան մոտ կազմակերպված պիկետը13 հոկտեմբերի 2006 - 17:16 AMT PanARMENIAN.Net - Ուրբաթ օրը Ադրբեջանի ազգային ճակատ կուսակցությունը փորձել է պիկետ անցկացնել Բաքվում Ֆրանսիայի Հանրապետության դիվանագիտական կորպուսի մոտ: 15 հոգուց ոչ ավելի մարդկանցից բաղկացած կուսակցական ակտիվիստների խմբին դեսպանատան մոտից հեռացրել են ոստիկանության 39-րդ վարչության աշխատակիցները: Կուսակցության երկու անդամներ Շամիլ Մահմուդովը եւ Բազեր Իսաեւը ձերբակալվել են: Չնայած ոստիկանության ճնշմանը, կուսակցության ակտիվիստները կարդացել են բանաձեւը, որում կոչ էին անում «Ադրբեջանին բնակչությանը բոյկոտել ֆրանսիական ապրանքները, ԱՀ Միլլի մեջիլիսն կոչ էին անում ճանաչել 300 հազար ալժիրցիների ցեղասպանությունը` իրականացված ֆրանսիացիների կողմից 1954-1961 թթ., հրաժարվել Փարիզի միջնորդական ծառայություններից Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինկսի խմբի կազմում»: Բանաձեւը նաեւ կոչ է անում ադրբեջանական կառավարությանը ընդհատել Ֆրանսիայի հետ բոլոր տնտեսական հարաբերությունները:Նշենք, որ դժգոհությունը Բաքվում պայմանավորված է Ֆրանսիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության մերժման համար քրեական պատասխանատվություն նախատեսող օրինագծի ընդունմամբ: Փաստաթուղթը Հայոց ցեղասպանության մերժման համար որպես պատիժ նախատեսում է ազատազրկում 1 տարով եւ տուգանք` 45 հազար եվրոյի չափով: ![]() ![]() Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |