Թուրքիան հպարտանում է Օրհան Փամուկով, ում վերջերս դատում էին Հայոց ցեղասպանության ճանաչման համար

PanARMENIAN.Net - Թուրք պաշտոնյաները եւ գրական գործիչները հինգշաբթի օրը հպարտություն եւ հիացմունք են արտահայտել թուրք հայտնի գրող Օրհան Փամուկին գրականության բնագավառում Նոբելյան մրցանակ է շնորհելու կապակցությամբ: «Մենք շնորհավորում ենք Օրհան Փամուկին Նոբելյան մրցանակ ստանալու կապակցությամբ եւ հետագա գրական հաջողություններ ենք մաղթում նրան»,֊ - հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարությունը: - «Իրականում Թուրքիայի հանրությունը երկար է սպասել, որպեսզի թուրք գրողին Նոբելյան մրցանակի արժանի ճանաչեն»,- ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունում, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:



Նշենք, որ Թուրքիայում Օրհան Փամուկի դեմ քրեական գործ էր հարուցվել «թուրք ժողովրդին բարոյական վնաս հասցնելու, վիրավորելու, արժանիքների ոտնահարման եւ մեղադրանքներ ներկայացնելու մեղադրանքով»: Նշվածի պատճառ էր հանդիսացել Հայոց ցեղասպանության վերաբերյալ նրա հայտարարությունը: Մասնավորապես, շվեյցարական թերթերից մեկին տված հարցազրույցում Օրհան Փամուկը հայտարարել էր, որ Թուրքիայում սպանվել է «1 միլոն հայ եւ 30 հազար քուրդ»:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---