Կոմերսանտ. Ցեղասպանության մասին օրենքի համար Ֆրանսիային կարող են հանել Եվրոպայի Խորհրդից

PanARMENIAN.Net - Եթե թուրքերի կողմից կատարված Հայոց ցեղասպանության հերքման համար քրեական պատասխանատվություն նախատեսող օրենքը վերջնականապես ընդունվի, Ֆրանսիային կարող է հայց սպառնալ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի կողմից, որն իրավունք ունի ստիպել Ֆրանսիային արգելել հակասական օրենքը, գրում է «Կոմերսանտ» թերթը: Բացի այդ, եթե Եվրոպայի Խորհրդի նախարարների խորհուրդը, որի իրավասւթյւոնների մեջ է մտնում նաեւ Ստրասբուրգի դատարանի որոշումների դիտարկումը, եւս Ֆրանսիայի քայլերը հակաօրինական ճանաչի, Ֆրանսիային սպառնում է դուրս մնալ Եվրոպայի Խորհրդից: Չնայած, Փարիզում դեռ նույնիսկ նշանակված չէ օրինագծի հարցով քվեարկման օրը խորհրդարանի վերին պալատում, ինչը ֆրանսիացի սենատորներին բավական ժամանակ է տալիս կողմնորոշվելու համար:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---