ԵՄ-ն չի պատրաստվում խառնվել Ռուսաստանի եւ Վրաստանի հակամարտությանը

PanARMENIAN.Net - Եվրամիությունը «չի ցանկանում խառնվել Ռուսաստանի եւ Վրաստանի հակամարտությանը»: Այդ մասին լրագրողներին բելգիական մայրաքաղաքում հայտարարել է Հարավային Կավկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին: ԵՄ-ն, նրա խոսքերով, վախենում է, որ հակամարտությունը «կարող է տարածվել» ողջ տարածաշրջանում: Սեմնեբին նաեւ քննադատել է Վրաստանի ղեկավարությանը, որը, ինչպես նա ասաց, «չի կարողացել ընդհանուր լեզու գտնել Աբխազիայի եւ Հարվային Օսիայի հետ եւ հանդես է եկել սադրիչ հայտարարություններով»,- հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---