Սանկտ-Պետերբուրգում հայ է սպանվել23 հոկտեմբերի 2006 - 14:04 AMT PanARMENIAN.Net - Սանկտ-Պետերբուրգում` Կալինինի շրջանում, սպանվել է Բելգորոդի շրջանի բնակիչ, ազգությամբ հայ, 46-ամյա Հենրիկ Վարդապետյանը: Ինչպես հայտաբերել են քննիչները, սպանվածը ընտանիքով բնակվել է Օլգա Ֆորշի անվան փողոց 17 հասցեով, որտեղ վարձով էր բնակվում: Պետերբուրգում նա ապրել է մոտ 4 տարի, նախնական տվյալներով, զբաղվում էր շինարարությամբ: Ինչպես հայտնի է դարձել, տուժածը խանութից վերադառնալիս էր եղել: Երկու հարձակվողները, վկաների խոսքերով, նրան բավականին երկար են սպասել: Մոտենալով զոհին` Օլգա Ֆորշի փողոցի 15-րդ շենքի մոտ, մարդասպանները կրակել են երեք անգամ: Ինչպես պարզել է հետաքննությունը, սպանվածը Ռուսաստանի քաղաքացի էր:Սպանվածի դին հայտնաբերվել է երեկ` մոտ 17:50-ի շրջաններում: ՆԳԳՎ-ի տվյալներով, հանցագործության վայրից երկու շենք հեռավորության վրա հայտնաբերվել է TT մակնիշի ատրճանակ: Մի փոքեր ավելի հեռու հայտնաբերեցին մի արմատուրա փաթեթի մեջ: Մեկ այլ տեղակատվության համաձայն, դա ծաղկեփունջ էր ոչ թափանցիկ փաթեթում, որի ներսում մետաղյա ձող էր: Ստացված ինֆորմացիայի համաձայն, սպանվածի գրպանում հայտնաբերվել են նամակներ, որոնք, ենթադրաբար, նա ստացել է «Կրեստի» քննչական մեկուսարանում: Տեղում աշխատում էր Կալինինի ՆԳՇՎ-ի օպերատիվ խումբը, ինչպես նաեւ ՆԳԳՎ-ն եւ դատախազությունը: Քրեական գործ է հարուցվել ՌԴ ՔՕ 105-րդ հոդվածի համաձայն (սպանություն), հայտնում է NEWS.cօm-ն: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |