Հայաստանի եւ Վրաստանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային հարցերի լայն շրջանակ

PanARMENIAN.Net - Այսօր Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի եւ Վրաստանի արտգործնախարարներ Վարդան Օսկանյանի եւ Գելա Բեժուաշվիլիի հանդիպումը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Արտգործնախարարները քննարկել են Հայաստան-Վրաստան երկկողմ հարաբերությունները, նաեւ ռուս-վրացական հարաբերությունների անդրադարձը տարածաշրջանի վրա եւ առկա լարվածության մեղմացման հնարավորությունները: Անդրադառնալով ԵՄ-ի հետ երկու երկրների հարաբերություններին` նախարարները բարձր են գնահատել նոյեմբերի 14-ին Նոր հարեւանության քաղաքականության Հարավային Կովկասի պետությունների Գործողությունների ծրագրի ընդունումը եւ վստահություն հայտնել, որ այն հնարավորություն կընձեռի Հայաստանի եւ Վրաստանի եվրոպական ինտեգրման ուղղությամբ երկկողմ համագործակցության առավել խորացման համար:



Բացի այդ Վարդան Օսկանյանը եւ Գելա Բեժուաշվիլին մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանի հակամարտությունների խաղաղ կարգավորման, եւ այդ համատեքստում ՄԱԿ-ում ՎՈՒԱՄԻ-ի նախաձեռության հնարավոր հետեւանքների վերացման հնարավորությունները:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---