Հոլանդաբնակ թուրքերը կոչ են անում բոյկոտել Հայոց ցեղասպանությունը ժանաչող քաղաքական կուսակցություններին 1 նոյեմբերի 2006 - 15:08 AMT PanARMENIAN.Net - Հոլանդիայում «Թուրքերի համաժողով» անվամբ լոբբիստական կազմակերպությունը երեկվանից արշավ է սկսել, հորդորելով թուրքական ծագում ունեցող հոլանդացի ընտրողներին բոյկոտել բոլոր այն կուսակցություններին, որոնք ճանաչում են Հայոց ցեղասպանությունը: Նոյեմբերի 22-ին երկրում նախատեսված խորհրդարանական ընտրություններից երեք շաբաթ առաջ սկսված արշավը Նիդերլանդների թուրքերի պատասխանն է երկու առաջատար` Քրիստոնեա-դեմոկրատական եւ Լեյբորիստական կուսակցություններին, որոնք իրենց ցուցակներից հանել են թուրք թեկնածուներին` Հայոց ցեղասպանությունը չճանաչելու համար: Լոբբիստական խումբը քարոզչական պաստառներ է տարածել, որոնցում կոչ է անում ընտրողներին իրենց ձայնը տալ D-66 կենտրոնամետ փոքր կուսակցության թեկնածուների օգտին, քանի որ այդ կուսակցությունը միակն է երկրի հիմնական կուսակցություններից, որը իր պաշտոնական դիրքորոշմամբ չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |