Վրացական հատուկ նշանակության զորքերի ստորաբաժանումներ չկան ոչ Ախալքալաքում, ոչ Բոգդանովկայում

PanARMENIAN.Net - Վրացական հատուկ նշանակության զորքերի ստորաբաժանումներ չկան ոչ Ախալքալաքում, ոչ Բոգդանովկայում: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հաղորդել «Ջավախքի նորություններ» գործակալության խմբագիր Արմեն Գրիգորյանը Ախալքալաքից: Նրա խոսքերով, տեխնիկայի եւ զինվորական հագուստով մարդկանց տեղաշարժ չի նկատվում: «Հավանաբար, լուրերը տարածվել են Հայաստանի եւ Վրաստանի սահմանագծի Ժդանովկա մաքսակետում ոստիկանության մեծ կուտակման հետեւանքով, որոնց նպատակն էր նոյեմբերի 20-ին կայացած բողոքի ակցիայի մասնակիցների զննումը` կտրող եւ սուր առարկաների հայտնաբերման նպատակով: Զննման արդյունքում ժամանակավորապես առգրավվել է շուրջ 40 ավտոմեքենա, մի քանի բահ եւ փայտ կտրելու կացին»,-ասել է Գրիգորյանը:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---