ԵԱՀԿ Մինսկի խումբը կոմյունիկե կնախապատրաստի տարածաշրջան կատարած այցի արդյունքների վերաբերյալ

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կոմյունիկե կնախապատրաստեն տարածաշրջան կատարած այցի արդյունքների վերաբերյալ: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել են այցով Բաքվում գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովը եւ Բերնար Ֆասյեն: Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, համանախագահները հայտարարություններ չեն արել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումից հետո եւ չեն պարզաբանել Մինսկում երկու երկրների ղեկավարների հանդիպման վերաբերյալ հարցը: Յու.Մերզլյակովը նշել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպում անցկացնելու մասին հարցը կքննարկվի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---