Նիդերլանդների խորհրդարանում առաջադրվել է ազգությամբ 12 թուրք

PanARMENIAN.Net - Նիդերլանդների խորհրդարանի ընտրություններում առաջադրվել է ազգությամբ 12 թուրք թեկնածու, որոնք ներկայացնում են 7 տարբեր կուսակցություններ: Ինչպես արդեն ասվել է, երեք թեկնածուներ հանվել են քրիստոնյա-դեմոկրատների եւ Աշխատանքային կուսակցության ցուցակներից Հայոց ցեղասպանության ժխտման համար: Մոտավորապես 12 միլիոն հոլանդացիները ընտրելու են 150 խորհրդարանի պատգամավորի: 26 կուսակցություններից ոչ մեկը ճնշող հաղթանակ չի ակնկալում ընտրություններում: Պայքարը հիմնականում ընթանալու է աչ քրիստոնյա-դեմոկրատների եւ հիմնական ընդդիմադիր Աշխատանքային կուսակցության միջեւ: 12 թուրք թեկնածուներից միայն 3 կարող են հաստատապես ընտրվել, մյուսների ընտրության հնարավորությունը կախված է քվեարկողների քանակից: Նիդերլանդներում բնակվող էթնիկ թուրքերն առաջնությունը տալիս են Ֆաթմա Կոզերին, որն առաջադրվել է D'66 կուսակցությունից: Նա, ինչպես կանխատեսում են, նույնիսկ կարող է նախարար դառնալ: Հոլանդիայի ավելի քան 250 000 թուրքեր երկքաղաքացիություն ունեն եւ նրանց 2/3 ընտրելու իրավունք ունի: Հոլանդիայի խորհրդարանում այժմ կան ազգությամբ թուրք մի քանի պատգամավորներ, հաղորդում է «Չիան» գործակալությունը:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---