ԱՊՀ պետությունների ղեկավարները զեկույց են ստացել Համագործակցության բարեփոխման վերաբերյալ22 նոյեմբերի 2006 - 17:22 AMT PanARMENIAN.Net - Համագործակցության բարեփոխման մասին զեկույցը, որ նախապատրաստել է Բարձր մակարդակի խումբը (ԲՄԽ), նոյեմբերի 21-ին փոխանցվել է ԱՊՀ պետությունների ղեկավարներին: Այդ մասին նոյեմբերի 22-ին մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՊՀ ԳԿ փոխնախագահ Վլադիմիր Գարկունը: Նրա խոսքերով, ԲՄԽ-ն այդ փաստաթղթի մշակմանը նվիրված 7 նիստ է անցկացրել` 6-ը Մինսկում եւ 1-ը` Մոսկվայում: Զեկույցը «գաղտնի» չի համարվում, սակայն տեղեկատվությունը զեկույցի մասին լրագրողների համար փակ է: Այնուամենայնիվ, Գարկունը հավաստիացրել է, որ ԲՄԽ-ի նիստերն անցնում են ժողովրդավարության պայմաններում եւ ոչ ոքի վրա ճնշում չի գործադրվել, ուստի եւ հարկ չկա սենսացիա ակնկալել այս գագաթնաժողովից: Ծրագրվում է, որ համաժողովի օրակարգում, որը տեղի կունենա նոյեմբերի 28-ին Մինսկում, նախապատրաստված փաստաթղթի քննարկումը գլխավոր հարցն է լինելու: Նախապես Համագործակցության մասին զեկույցը կքննարկեն ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստում, որը տեղի կունենա մեկ օր առաջ` նոյեմբերի 27-ին: Գարկունը հաղորդել է նաեւ, որ նոյեմբերի 24-28-ը Մինսկ կժամանեն շուրջ հազար հոգի, որոնցից 600-ը` պաշտոնական պատվիրակությունների կազմում: Ավարտին Վլադիմիր Գարկունը համոզվածություն է հայտնել, որ նախագահները բավարար չափով քաղաքական իմաստնություն կդրսեւորեն, որպեսզի ԱՊՀ-ն շարունակի գործել եւ զարգանալ, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: Ուշագրավ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանն ու Կուլեբան կարևորվել են Կիևում անցկացված քաղաքական խորհրդակցությունները Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային թեմաներին ՀՀ և Սլովենիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցեր Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Լեռնային Ղարաբաղից տեղահանված երեխաներին աջակցության համար Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնումը սկսվել է Ընտրվել են վերականգնման համար անհրաժեշտ քարատեսակները, մաքրվել է տանիքների վրա կուտակված հողի շերտը Միրզոյանը Բորելի հետ խոսել է տարածաշրջանային վերջին զարգացումներից Միրզոյանը շփումներ է ունեցել ֆորումին մասնակցող բարձրաստիճան պաշտոնյաների հետ |